211652_close_icon
views-count4078 դիտում article-date 16:05 29-11-2021

Նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ երրորդ դեղաչափը

ՀՀ առողջապահության նախարարը պարզաբանեց, թե որ դեպքում ինչ պատվաստանյութով է խորհուրդ տրվում ստանալ խթանիչ երրորդ դեղաչափը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում:

«Վերապատվաստման համար` այսինքն խթանիչ դեղաչափը ստանալու համար մենք սահմանել ենք 6-ամսյա ժամկետ. քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է մոտենալ և ստանալ խթանիչ դեղաչափը՝ «բուսթերը»,-հիշեցրեց Ավանեսյանը:

Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ մեկ խթանիչ դեղաչափ: Նախարարի խոսքով՝ վերջերս ամփոփված հետազոտությունների արդյունքում արդյունավետության բարձր ցուցանիշ է գրանցվում այդ դեպքում:

Արդեն նախարարի հրամանով սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում ինչ խթանիչ է նախընտրելի կիրառել: «Այն քաղաքացիները, որոնք ստացել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերը, դրանք են Moderna-ն, Pfizer-ը, ապա խթանիչը խորհուրդ է տրվում տվյալ տիպի պատվաստանյութով»,-ասաց Ավանեսյանը:

Հայաստանում արդեն իսկ կան երրորդ դեղաչափ ստացող քաղաքացիներ: «Մեզ համար շատ  կարևոր է, որ երրորդ՝ խթանիչ դեղաչափն առաջնակի կերպով ստանան ռիսկի խմբի ներկայացուցիչները՝ 65 տարեկանն անց քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, բուժաշխատողները»,- ասաց Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր