211652_close_icon
views-count4945 դիտում article-date 16:18 29-11-2021

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին կբարձրանա 4-6, դեկտեմբերի 1-2-ին կնվազի 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 01-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ին կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Նմանատիպ նյութեր