211652_close_icon
views-count1335 դիտում article-date 14:40 29-11-2021

Բողոքի ակցիա Գորիսի դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ այսօր՝ նոյեմբերի 29-ին, քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի:

Նշենք, որ այս պահին ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:

Ավելի վաղ NEWS.am-ւ հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր