211652_close_icon
views-count11838 դիտում article-date 14:27 29-11-2021

Դավիթաշենում խրամատ հիշեցնող փոսը Երևանի քաղաքապետարանն ու Դավիթաշենի թաղապետարանը վերջապես ասֆալտապատեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը օրեր առաջ ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում տևական ժամանակ հսկայական փոսը վարորդների համար դարձել էր իսկական պատուհաս։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, SHAMSHYAN.com-ի հրապարակումից և «Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումից հետո Երևանի քաղաքապետարանն ու Դավիթաշենի թաղապետարանը օպերատիվորեն արձագանքեցին հրապարակումներին ու խնդիրը ժամերի ընթացքում լուծվեց։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն մի քանի օր էր, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր էր ստանում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներից, ինչպես նաև անհատ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում, որ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի հարևանությամբ ճանապարհի՝ խրամատի նմանվող հսկայական փոսը դարձել է պատուհաս։

«Ամեն օր ավտոմեքենաները այդ փոսի պատճառով վնասվում են, իսկ Դավիթաշենի թաղապետարանը ասես ջայլամի կեցվածք ընդունած լինի։ Միակ սփոփանքը այն է, որ երբ մութ ժամերին այդ փոսի պատճառով մեքենաներ են վթարվում, ԱԻՆ-ը մոտ է. օպերատիվ հասնում է։ Բայց եթե Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում մի քիչ սրտացավ պաշտոնյա լիներ, էս խնդիրը շուտվանից կլուծեին, ու վարորդներն էլ ամենավերջին խոսքերով չէին հիշի պատասխանատուներին»,-ասում էին նրանք։  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր