211652_close_icon
views-count874 դիտում article-date 12:11 29-11-2021

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 124 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 15 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

Ավելի մանրամասն

Նմանատիպ նյութեր