1935 դիտում
10:38 29-11-2021
Կատարվել է գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տրված խոստումը
Նոյեմբերի 28-ին Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ուխտի սուրբ և անմահ պատարագ՝ ձեռամբ Արցախի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Պատարագի ավարտին կատարվեց փրկչական սրբապատկերի օրհնություն և օծման արարողություն։ Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն փրկչական պատկերի նվիրատուն Լիա Միրզոյանն է, ով կատարել է իր նահատակ ամուսնու՝ գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տված խոստումը։
Հայ եկեղեցու Արցախի թեմից հայտնում են, որ Սուրբ պատարագին և սրբապատկերի օծման արարողությանը ուխտավորաբար ներկա էին եկեղեցու բարերար Տիգրան Խաչատրյանը և Շոշկավանքի համայնքի հավատավոր զավակները: Բարձրանալով Շոշկավանքի բարձունքը՝ նրանք իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված Արցախ Աշխարհի խաղաղության և հզորացման համար։
Սրբազան Հայրը քարոզով դիմելով ժողովրդին ասաց.
«Ինչպես առ Աստված ձգտող, Աստծուն փնտրող մեր սուրբ հայրերը բարձրացան լեռները առանձնալու, ինքնամփոփվելու, Աստծուն զգալու, տեսնելու և խոսելու համար, այնպես էլ այսօր մենք՝ որպես նրանց ոգու ժառանգակիցներ և առ Աստված հուսացողներ, բարձրացել ենք այս լեռն ու այս բարձունքում իր սրբատեղին գտած սրբավայրը՝ դիմելու մեր Տեր Աստծուն։»
Պատարագի և սրբապատկերի օծման ավարտին՝ հավատավոր ուխտավորները հոգով խաղաղված ունեցան սիրո ճաշ։

Նմանատիպ նյութեր
7104 դիտում
21:25 22-09-2017
Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
Այս բաժնից
958 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
553 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
379 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը