211652_close_icon
views-count4678 դիտում article-date 23:13 28-11-2021

Մի՞թե մենք իսկապես այսքան վատն ենք. Փաստաբան Կարապետյան

Մի՞թե մենք իսկապես այսքան վատն ենք...

Արդեն քանի օր է ինքս իմ մեջ վերլուծում եմ մեզ հետ պատահածը. ինչո՞ւ հասանք այս օրին, մի՞թե #Հայ մարդն այլևս նախկինը չէ, մի՞թե նրանց հաջողվեց մեր ազգային դիմագիծը հիմնահատակ այլակերպել... 2020_ից առաջ էի զգում մերօրյա պատուհասը. <<#Այլակերպում>> գիրքս վկա... Չարացել ենք ազգովի. չկարողացանք մեր մեջ պահպանել մարդկայինն ու հեռու մնալ հոգևոր այլակերպման ահագնացող վտանգից...

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Կարապետյանը:

«Կենդանի #Աստծուն թողած` մահկանացուների մեջ փրկիչ փնտրեցինք. բարկացրել ենք #Հայր Աստծուն և այժմ ճաշակում ենք պտուղները...
Այն մարդկանց, ովքեր ինձ հարցնում են, թե արդյո՞ք #հավատացյալ եմ... այժմ հարց եմ ուղղում. <<իսկ դուք #անհավա՞տ եք...>>

Հ. Գ. Իմ ոտքերը ամպոտ չեն, ուստի առաջինը ոչ ոքի վրա քար չեմ նետում... հետևեք օրինակիս. մի' չարացեք` օդում շա՜տ է թույնը ու շնչել չի լինում...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր