211652_close_icon
views-count2523 դիտում article-date 23:56 28-11-2021

Բոլորի հույսն արտաքին ազդեցությունն է, ինչը նշանակում է, որ դե ֆակտո անկախությունն արդեն կործանվել է. Կարեն Հեքիմյան

«Ժեխերն ակտիվացել են: Ասում են, որ միջանցք չի լինելու և, ընդհանրապես 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը Հայաստանի օգտին է: Վերջիններս նաև հիմնականում պատվաստված են կամ, գոնե պատվաստվելու վերաբերյալ թուղթ ունեն»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը:

«Տպավորությունն այնպիսին է, որ նրանք ամեն ինչի վերաբերյալ տեղեկացվում են միասնական տեղեկատվական կենտրոնից: Այսինքն, գործ ունենք բոլոր իմաստներով միասնական և կազմակերպված զանգվածի հետ, որը Հայաստանը նպատակաուղղված կործանման է տանում:

Քաղաքական դաշտում եղած մնացած ուժերն անջատ են և փոքրաքանակ: Ուժերի այսօրինակ դասավորվածություն դեռ չի եղել:

Բոլորի հույսն արտաքին ազդեցությունն է, ինչը նշանակում է, որ դե ֆակտո անկախությունն արդեն կործանվել է:

Տրամաբանորեն, հրամցվում է «չարյաց փոքրագույնը» ընտրելու ձևաչափը:
Այս իրավիճակում պայքարի դասական տարբերակները՝ հանրահավաքներ, երթեր և այլն չեն աշխատում: Անհրաժեշտ են կրեատիվ քայլեր: Օրինակ՝ մանդատներից հրաժարվելով, սահմանադրական ճգնաժամի ստեղծում և, վերջապես չպետք է մոռանալ պայքարի «հակասահմանադրական» մեթոդների մասին: Իհարկե, եթե Հայաստանի ճակատագրով դեռ հետաքրքրվողներ կան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր