211652_close_icon
views-count2971 դիտում article-date 19:57 28-11-2021

Նեյմարը ծանր վնասվածք է ստացել «Սենտ-Էտյենի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում՝ «Սենտ-Էտյենի» հետ խաղում (3:1) ծանր վնասվածք է ստացել:
 
Դաշտի տերերի պաշտպան Իվան Մակոնը կոպիտ է խաղացել բրազիլացու դեմ: Ետևից սահանկում անելուց հետո Նեյմարի ոտնաթաթը ոլորվել է: Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:
 
Ֆուտբոլիստի վնասվածքի մասին պաշտոնական հաղորդագրությունը կհրապարակվի ավելի ուշ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր