211652_close_icon
views-count7403 դիտում article-date 15:30 28-11-2021

Կորոնավիրուսի «օմիկրոն» հիմնամանրէն արդեն Ռուսաստանում է. ռուս սենատոր

Կորոնավիրուսի՝ աֆրիկյան «օմիկրոն» հիմնամանրէն արդեն Ռուսաստանում է, դրա տարածման աղբյուրը կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, որոնք այցելել են Եգիպտոս, ասել է սենատոր Վլադիմիր Կրուգլին, գրում է tert.am-ը։

ՌԴ վաստակավոր բժիշկը կոչ է դադարացնել թռիչքները Արաբական Հանրապետության հետ, քանի դեռ չի ուսումնասիրվել «օմիկրոն» տարբերակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մի քանի օր առաջ գիտնականները հայտնել են, որ Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում հայտնվել է կորոնավիրուսի B.1.1.529 հիմնամանրէն, որը S-սպիտակուցում պարունակում է 32 մուտացիա։

Նմանատիպ նյութեր