211652_close_icon
views-count6176 դիտում article-date 13:34 28-11-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ի ցերեկը առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

 Երևան քաղաքում՝
 
Նոյեմբերի 28-ի ցերեկը սպասվում է անձրև:

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի  29-ին առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Նմանատիպ նյութեր