211652_close_icon
views-count3894 դիտում article-date 13:14 28-11-2021

Գյումրիում ապամոնտաժվում է երկրաշարժի «համր վկան»

Sputnik Արմենիան գրում է. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում վերջապես ապամոնտաժվում է փլատակի վերածված շինություններից մեկը:

Ապամոնտաժվող կառույցը Գյումրու նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքն է։ Շիրակի մարզպետարան տանող ճանապարհին գտնվող այս կառույցը ոչ միայն գյումրեցիներին, այլ նաև Գյումրի այցելած հյուրերին ու պաշտոնատար անձանց միշտ հիշեցրել է երկրաշարժի մասին:

Մոտ երեք հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս շենքում փլուզումներ վերջին տարիներին հաճախ էր լինում հատկապես թեթև երկիրաշարժից կամ տեղումներից հետո: Շենքի մի հատվածն ամբողջովին փլուզված էր:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր