211652_close_icon
views-count161301 դիտում article-date 11:05 28-11-2021

Արտակարգ իրավիճակ Երևանում. սկանդալներով հայտնի նախկին նախարարի անունը շոշափվում է բարձրահարկ շենքի կառուցման մեջ. բնակիչներն էլ ահազանգում են՝ անվտանգության կանոնները չեն պահպանվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն  մի քանի ահազանգեր են ստացվել, որ  Էրեբունի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տների դիմաց գտնվող շինհրապարակում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և կա վտանգ, որ կրկին հնարավոր է՝ փլուզումը շարունակվի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, սակայն նրանք այնտեղ անելիք չունեն:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շինհրապարակի հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Արդեն տևական ժամանակ է, էս զռլամա փոսը փորել են ու տեղում պետք է կառուցեն բարձրահարկ՝  18 հարկանի շենք:

Այն, որ հայը կառուցող շինարար է, դա գիտենք, էդ մասին սաղ աշխարհը գիտի, բայց,  որ նման փնթի ձևով են արդեն սկսել կառուցել, դա վերջն է:

Ով  է տեսել անվտանգության տարրական կանոնները չպահպանվեն, անզեն աչքով էլ երևում է, որ կառուցապատողը ցուցաբերելու է անփութություն, իսկ մինչ այդ շենքի թույլտվություն տվողները գոնե մեկ անգամ այցելեին այստեղ ու հարևանների կարծիքը լսեին: Մի քանի սեփական տներով  հայտնվել ենք  շրջափակման մեջ:

Չենք կարողանում ազատ տեղաշարժվել, էլ չենք ասում, որ եթե արտակարգ դեպք պատահի, կամ որևիցե քաղաքացու համար շտապօգնության ավտոմեքենա գա, ոնց է մտնելու հասցե:

Էդ շենքի կառուցման թույլտվություն տվողները, հետաքրքիր է, մարմնի ո՞ր մասով են մտածել:

Շինարարական աշխատանքների հետևանքով ճանապարհային հատվածի ահագին մաս փլուզվել է, ահագին մաս էլ արդեն ճաքեր է տվել ու կա վտանգ , որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ունենա:

Մեր տեղեկություններով՝ բարձրահարկ շենքը կառուցում է Կապի և տրանսպորտի նախկին նախարարներից մեկը:

Թե ով է, այս պահին զերծ ենք մնում անուններ տալուց, բայց, որ ամե ինչ  վերածվել է խուճուճ պատմության, դա փաստ է:

Ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան, էրեբունու թաղապետարան, Արտակարգ իրավիճակների  նախարարություն և միայն վերջիններս են օպերատիվ արձագանքել մեզ:

Իսկ քաղաքապետարանի ու թաղապետարանի պատասխանատուները  ասես  Թութանհամոնի նման «զմրսված լինեն» իրենց կաբինետներում:

Շինարարության աշխատանքներ կատարողները նաև վնասել են ջրագծերը, ինչի պատճառով նաև ջրի խնդրի առջև ենք կանգնել»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր