211652_close_icon
views-count13262 դիտում article-date 23:33 27-11-2021

ԽՍՀՄ փլուզումից հետո «Չայնիի» ոլորաններում տեղադրված «Արձագանք» պղնձաձույլ արձանը, որը թալանվել էր, վերջապես նախկին տեսքին է բերվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում աշխատանքներ են կատարվում, որի շնորհիվ հիմնովին վերականգնվում է դեռ խորհրդային տարիներից սիրված «Արձագանք» պղնձաձույլ արձանը:
 
Հեղինակը՝ Խաչատուր Հակոբյանն է: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արձանն ամբողջովին թալանվել էր:
 
Իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ խոստանում էին, որ արձանը կբերվի նախկին տեսքի, սակայն այդ ամենը մնում էր թղթի վրա, սայլը տեղից չէր շարժվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր