211652_close_icon
views-count7227 դիտում article-date 22:02 26-11-2021

Պուտինը ի նշան խաղաղության Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղեր է նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ամփոփիչ եռակողմ հայտարարության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրել է ձիթենու ճյուղեր:

«Ինձանից ձախ դուք տեսնում եք մեր նվերը և´ հայ ընկերներին, և´ ադրբեջանցի ընկերներին. ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն եւ բարեկեցություն: Ես հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն եւ պայմաններ կստեղծեն Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլերի համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պուտինը ՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին:

Նմանատիպ նյութեր