211652_close_icon
views-count3190 դիտում article-date 20:41 26-11-2021

Կայացավ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի վիճակահանությունը. Իտալիան կամ Պորտուգալիան ուղեգիր չի ստանա

Այսօր Ցյուրիխում կայացավ 2022թ. Աշխարհի առաջնության եվրոպական գոտու փլեյ-օֆֆի հանդիպումների վիճակահանությունը:
 
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը:
 
Կիսաեզրափակիչ զույգեր
 
A խումբ
 
Շոտլանդիա – Ուկրաինա
Ուելս – Ավստրիա
 
B խումբ
 
Ռուսաստան – Լեհաստան
Շվեդիա – Չեխիա
 
C խումբ
 
Իտալիա – Հյուս. Մակեդոնիա
Պորտուգալիա - Թուրքիա
 
Խմբերում առաջին զույգերի հաղթողները հաջորդ խաղում միմյանց հետ կվիճարկեն երեք ուղեգրերը: Դա նշանակում է, որ C խմբից աշխարհի առաջնության ուղեգիր կարող է նվաճել Իտալիայի կամ Պորտուգալիայի հավաքականներից մեկը:

Նմանատիպ նյութեր