211652_close_icon
views-count3497 դիտում article-date 19:05 26-11-2021

Յուրգեն Կլոպ. «Մանչեսթեր Յունայթեդ» է գալիս բարձրակարգ մարզիչ, ցավոք սրտի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է առաջիկայում Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ սպորտի և զարգացման ղեկավար Ռալֆ Ռանգնիկի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:
 
«Ցավոք սրտի, լավ մարզիչ է գալիս Անգլիա, «ՄՅՈւ»: Նա իսկապես փորձառու մարզիչ է, զրոյից երկու թիմ է կառուցել՝ «Հոֆենհայմն» ու «Լեյպցիգը»:
 
«Մանչեսթեր Յունայթեդը» դաշտում կազմակերպված է լինել, սա պետք է գիտակցել: Ակնհայտ է, որ սա այնքան էլ լավ նորություն չէ այլ թիմերի համար:
 
Բայց բոլոր մարզիչներին էլ ժամանակ է պետք, որ մարզեն իրենց թիմերը: Ռալֆը շատ արագ կհասկանա, որ այստեղ դրա համար ժամանակ չկա, անընդհատ խաղեր են, ինչը ամեն ինչ բարդացնում է:
 
Նա իսկապես լավ մարդ է և բարձրակարգ մարզիչ: Եթե նշանակվի, ինչ արած, բարի գալուստ Անգլիա», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր