211652_close_icon
views-count20282 դիտում article-date 17:16 25-11-2021

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ 5 միլիարդ դոլար ստանալու լուրերի և Ադրբեջանի հետ հեռախոսակապի մասին. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն, ​​ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի դիմաց 5 միլիարդ դոլար ստանալու լուրերին, հայտնում է aravot.am-ը։

«Եթե ես ունենայի հստակ տվյալներ, որ Նիկոլ Փաշինյանը թշնամուց ստացել է 5 միլիարդ դոլար կամ այդ 5 միլիարդ դոլարը եղել է այն թեման, որը որոշիչ դեր է խաղացել Արցախյան պատերազմի արդյունքների և հետևանքների համար, հավատացե՛ք ես ամբողջությամբ այդ տեղեկատվությունը կհրապարակեի։ Ես ասել եմ այն, ինչ որ ասել եմ։ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո հայտարարվեց, որ երկու երկրների ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այդ օպերատիվ կապը իրականացնելու են հատուկ ծառայությունների ղեկավարները։ Այդ օպերատիվ կապը երբեք գաղտնիք չի եղել։ Եղել են հրապարակումներ, և այո՛, ես հանդիպել եմ Ադրբեջանի իմ պաշտոնակցի հետ։ Ունեցել եմ նաև հեռախոսակապ։ Հեռախոսային կապը գրեթե եղել է մշտական, և հեռախոսային կապի գոյության պատճառով կամ հետևանքով մենք շատ դեպքերում ունեցել ենք փրկված կյանքեր, լարվածության նվազում, շատ-շատ դրական արդյունքներ»,- ասաց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր