211652_close_icon
views-count3736 դիտում article-date 15:10 25-11-2021

Վանո Սիրադեղյանը չի հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում մի շարք հանգամանքների պատճառով․ Վահագն Խաչատրյան․ NEWS.am

Պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի աճյունը չի ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, քանի որ կան մի շարք հանգամանքներ, մենք այդ հանգամանքները քննարկել ենք, հաշվի առել դրանք եւ որոշում կայացրել։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ Գրում է NEWS.am-ը։

Նա պարզաբանեց, որ ինքը Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման հարցով հանձնաժողովի անդամ է, Սիրադեղյանի որդին եւս մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին։

Խաչատրյանը հավելեց, որ հայտնի չէ՝ որտեղ է հիմա գտնվում Սիրադեղյանի աճյունը։ «Նրա արժեքն այն չէ, թե որտեղ կթաղվի մարմինը։ Կարող եմ ասել, որ նա մնաց թերագնահատված, բայց վստահ եմ, որ այս իշխանության կողմից փորձեր են եղել գնահատել։ Մենք պետք է բոլոր միջոցառումները կազմակերպենք բարձր մակարդակով, այն մակարդակով, որին արժանի է Սիրադեղյանը»,- ասաց նախարարը։  

Նա հայտնեց, որ վերջին անգամ խոսել է Սիրադեղյանի հետ 20 տարի առաջ, երբ նա լքել է Հայաստանը։ «Դրանից հետո, ցավոք, առիթ չի եղել խոսել նրա հետ։ Վանոն իմ ընկերն էր, Նիկոլ Փաշինյանի եւ շատ այլ մարդկանց ընկերն էր»,-հավելեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ դեկտեմբերի 4-ին ժամը 12:00-ին: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր