211652_close_icon
views-count1669 դիտում article-date 14:10 25-11-2021

Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, այդպես էլ կտարակարգենք դպրոցներում. Վահրամ Դումանյան

Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցնետ, պրոֆեսոր՝ նմանատիպ անուններով էլ դպրոցներում ուսուցիչներին ենք նախատեսում տարակարգել և կախված դրանից կձևավորվի համապատասխան հաստիքային աշխատավարձ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններին:

Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ ասվում է.

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․

- Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,
- Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,
- Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,
- Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը:

Նմանատիպ նյութեր