211652_close_icon
views-count2475 դիտում article-date 09:59 25-11-2021

Ինչո՞ւ Փաշինյանին չհաջողվեց առանձնազրույց ունենալ Միշուստինի հետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-20-ին Հայաստանում էին ԵԱՏՄ երկրների վարչապետները` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղի ունեցան նեղ և լայն կազմով նիստեր, ստորագրվեցին 10-ից ավելի փաստաթղթեր։ Սակայն ուշագրավ է, որ այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև։ Դա, սակայն, չի նշանակում, թե հանդիպում կազմակերպելու փորձեր հայկական կողմը չի արել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը ամեն ջանք գործադրել են ռուս գործընկերոջ հետ առանձնազրույց ունենալու համար, սակայն դա նրանց չի հաջողվել, քաղաքավարի մերժում են ստացել։ Ի դեպ, Փաշինյան-Միշուստին առանձնազրույցի տեղի չունենալը ժամանակի սղությանը վերագրելը տեղին չի լինի, քանի որ, ինչպես հետո պարզվեց, Ռուսաստանի Դաշնության վարչապետը ժամանակ է ունեցել նույնիսկ Հայաստանում հաճելի ժամանց անցկացնել «Մալխաս» ջազ ակումբում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր