211652_close_icon
views-count1096 դիտում article-date 19:16 24-11-2021

ԵՏՀ-ում ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նոր նախարար է նշանակվել

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում նշանակվել է Վարոս Հարությունի Սիմոնյանը:

Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության առաջարկի հիման վրա:

Վարոս Սիմոնյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ինչպես նաև ուսանել է Բրեդֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա): Երկար տարիներ շարունակ գիտական է գործունեություն իրականացրել և դասախոսել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Նոր ԵՏՀ նախարարն աշխատանքի մեծ փորձ ունի իշխանության պետական մարմիններում և միջազգային համագործակցության բնագավառում:

2019 թվականի օգոստոսից Վարոս Սիմոնյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի տարի շարունակ զբաղեցրել է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի (ատաշեի) պաշտոնը:

Մասնագիտական գործունեության ընթացքում իր իրավասության տակ էին գտնվում եվրասիական տնտեսական ինտեգրման, ինչպես նաև արտաքին տնտեսական համագործակցության հարցերը:

Նմանատիպ նյութեր