211652_close_icon
views-count1418 դիտում article-date 23:42 24-11-2021

Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ու մեծ ներուժ ունեն. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին և նշել, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն համագործակցության մեծ ներուժ և լավ հեռանկարներ:

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

Նշելով, որ Գերմանիան տարբեր, այդ թվում նաև՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է, նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցությունն այդ երկրի մասնավորապես գիտակրթական հաստատությունների և տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնցից մի քանիսի հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես նոր տեխնոլոգիաների, նորարարությունների, գիտության, կրթության զարգացման հետ, և դրան է ուղղված նաև նախագահական ATOM նախաձեռնությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ու մեծ ներուժ, և հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների, ինչին էլ պետք է ուղղել հետագա քայլերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր