Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք:


 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։



2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21 847 քաղաքացու հետազոտություն, որից 3 636-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։



Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք