1597 դիտում
12:50 24-11-2021
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ
Նիդերլանդների խորհրդարանը նոյեմբերի 23-ին երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այդ մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունից:
Նշված է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։
Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից։

Նմանատիպ նյութեր
611 դիտում
18:33 21-01-2023
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար
691 դիտում
08:53 10-02-2024
Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», ժողովրդավարության եսիմ ինչ. «Փաստ»
Այս բաժնից
229 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
1048 դիտում
18:09 25-04-2024
Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան
244 դիտում
18:04 25-04-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահի հետ