Կարմիր կովն իր կաշին չի փոխի. պարեկային ծառայության գումարտակի հրամանատարի տեղակալը հանգստի ժամին վնասազերծել է ավտոմեքենա առևանգողին, ով ժամեր առաջ մեկ այլ ավտոմեքենա էր գողացել ու պարեկների կողմից բերման ենթարկվել ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարմիր կովն իր կաշին չի փոխի. պարեկային ծառայության գումարտակի հրամանատարի տեղակալը հանգստի ժամին վնասազերծել է ավտոմեքենա առևանգողին, ով ժամեր առաջ մեկ այլ ավտոմեքենա էր գողացել ու պարեկների կողմից  բերման ենթարկվել ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 51-այմա Գեղամ Մ.-ի կողմից ավտոմեքենաներ փախցնելու փաստով:

Նոյեմբերի 21-ին՝ առավոտյան, աշխատանքից հետո, հանգստի ժամին ՀՀ ոստիկանության   պարեկային ծառայության  3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը երեկոյան Սունդուկյան փողոցում նկատել է ВАЗ 21 01 մակնիշի ավտոմեքենա:

Ա. Հովհաննիսյանը հիշել է, որ երբ առավոտյան հերթափոխ է եղել  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով հաղորդել են, որ նշված ավտոմեքենան առևանգել են:Հրամանատարի տեղակալը ճիշտ կողմորոշվելով, կարողացել է վնասազերծել ավտոմեքենայի վարորդին, ապա հեռախոսակապով այդ մասին տեղեկացրել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու արդեն  րոպեներ անց կասկածյալը բերման է  ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Արդեն բաժնում ոստիկանները զարմանք են կտրել, երբ տեսել են որ ավտոմեքենա առևանգելու մեջ բերման ենթարկվածը ժամեր առաջ է նմանատիպ մեկ այլ  ավտոմեքենա առևանգելու համար պարեկների կողմից հայտնաբերվել և  «հյուրընկալվել» ոստիկանություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն էին կատարել: Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է,  որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան:

Նույն  պահին տեղեկութունը փոխանցվել էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղից գործի են անցել պարեկները: Կարճ ժամանակ անց Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը և պարեկ Գրիգոր Աբգարյանը Նաիրի Զարյան փողոցում   կանխել էին կեղծ «Դետոչկինի»  փախուստը:  

Վերջինս պարեկների կողմից բերման էր  ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ  կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:ամյա Գեղամ Մ.-ն է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք