211652_close_icon
views-count1039 դիտում article-date 20:14 23-11-2021

Պատրուշեւն Արեւմուտքին մեղադրել Է միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու մեջ

Արեւմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել Է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, եւ դրանք դադարեցնելու համար հարկավոր Է խնդիրը հիմնովին լուծել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: «Չվերահսկվող միգրացիոն հոսքն ընդմիշտ դադարեցնելու համար պահանջվում Է խնդիրը լուծել հիմնովին: Արեւմուտքը պետք Է հրաժարվի այլ երկրների գործերին միջամտելու, կոշտ ռազմական ուժի կիրառմամբ իր համոզմունքները փաթաթելու քաղաքականությունից»,-Պատրուշեւն ասում Է «Փաստեր եւ փաստարկներ» թերթին տված հարցազրույցում:

Օրինակ, մարդիկ Բելառուսի տարածքով Եվրոպա են փախչում Իրաքից, որտեղ իրադրությունը վատթարացել Է ռազմական ներխուժումից եւ նախագահ Սադամ Հուսեյնի ֆիզիկական վերացումից հետո, նշել Է Պատրուշեւը: «Փախչում են Լիբիայից, որտեղ Արեւմուտքը ոչնչացրել Է պետության ղեկավար Մուամար Քադաֆիին եւ երկիրը հասցրել քայքայման: Աֆղանստանում 20 տարի արմատավորել են այդ պետության համար օտար կարգեր, իսկ արդյունքում՝ արեւմտամետ ռեժիմը տապալվեց մի քանի շաբաթվա ընթացքում: Սիրիայում նույնպես ցանկանում Էին այսպես կոչված կարգ հաստատել, փորձում Էին ֆիզիկապես վերացնել Բաշար Ասադին եւ քիչ Էր մնացել, որ գլոբալ ահաբեկչական խալիֆայություն ստեղծվեր»,-հավելել Է Պատրուշեւը:

Նրա խոսքով՝ քաոս եւ ավերածություն առաջացնելով Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, արեւմտականներն այժմ զարմանում են, թե ինչու Է այդ երկրների բնակչությունը զանգվածաբար տեղափոխվում այլ տարածաշրջաններ: «Ընդ որում, շփոթելով պատճառը եւ հետեւանքը, Եվրոպայի իշխանությունները ջանքերը կենտրոնացրել են Բելառուսին ագրեսիվորեն քննադատելու վրա, եւ, միաժամանակ, Ռուսաստանի՝  Մինսկին եւ Մոսկվային մեղադրելով միգրացիոն ճգնաժամ կազմակերպելու մեջ: Բելառուսից ստեղծել են արտաքին թշնամու կերպար, որն իբր սպառնում Է Եվրոպայի անդորրին: Ելնելով այդ տրամաբանությունից՝ կարելի Է ասել, որ քամին փչում Է, որովհետեւ ծառերն օրորվում են»,-ասել Է Պատրուշեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր