211652_close_icon
views-count1384 դիտում article-date 16:02 23-11-2021

ՀՀ պաշտպանության նախարարն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր