211652_close_icon
views-count4282 դիտում article-date 11:08 23-11-2021

Բուլղարիայում.խոշոր ավտովթարի հետևանքով կա առնվազն 46 զոհ, նրանցից 12–ը երեխաներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուլղարիայի մայրուղիներից մեկում ավտովթարի  հետևանքով Մակեդոնիայից ժամանած ավտոբուս է վառվել, ինչի հետևանքով կա առնվազն 46 զոհ, այդ թվում՝ 12 երեխա։

Այս մասին հայտնում է РИА Новости` հղում անելով բուլղարական БГНЕС գործակալությանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր զոհերը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կմ հատվածում: 52 մարդ տեղափոխող ավտոբուսը նախօրեին երեկոյան հատել էր Բուլղարիայի սահմանը` Ստամբուլից ուղևորվելով Հյուսիսային Մակեդոնիա։

Վարկածներից մեկի համաձայն՝ բախման հետևանքով ավտոբուսի դռներն արգելափակվել են, և մարդիկ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ:

Զոհերի թվում է ավտոբուսի վարորդը։ Փրկվել են7 մարդ` երկու կին և հինգ տղամարդ։

Ըստ տեղի հրդեհային պահպանության պետի հայտարարության՝  բռնկումը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով: Բոլոր ողջ մնացածները ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր