211652_close_icon
views-count2839 դիտում article-date 22:59 22-11-2021

Շնորհակալություն Մոուրինյոյին՝ գովեստի խոսքերի համար․ Հենրիխ Մխիթարյան

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն ամփոփել էր «Ջենոայի» դեմ խաղը, նշելով, որ Մխիթարյանը պարզապես հիանալի հանդիպում էր անցկացրել։ Հայ ֆուտբոլիստը ևս խոսել է այս խաղի, և ընդհանրապես, հռոմեական ակումբի նպատակների մասին։

«Շնորհակալություն Մոուրինյուին գովեստի խոսքերի համար և շնորհակակություն իմ թիմակիցներին, քանի որ այսօր այն թիմ էր խաղում, որը պայքարում է և ցանկանում է հաղթել: Առաջին խաղակեսում մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, իսկ երկրորդ խաղակեսում, բարեբախտաբար, բարելավվեցինք մեր խաղը ու վերջում գոլ խփեցինք։

Ակնկալիքները մեծ են, մենք ցանկանում ենք հնարավորինս բարձրանալ աղյուսակում։ Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում, առաջնությունը երկար է, և կլինեն թիմեր, որոնք միավորներ կկորցնեն։

Մենք պետք է ավելի լավ խաղանք, քանի որ անցյալ ամիս շատ միավորներ կորցրինք։ Մենք պետք է ավելի կենտրոնացած լինենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր