211652_close_icon
views-count134587 դիտում article-date 15:12 21-11-2021

ՌԴ-ում ավտովթարի ժամանակ մեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. պարզվել է՝ սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է ցանկապատին, ինչից հետո Բեռնախցիկը բացվել է ու այնտեղից ճանապարհին է ընկել տղամարդու դի՝ կոկորդը կտրած, հայտնում է korrespondent.net-ը:

Մեքենայում գտնվողները փախել են, ինչի մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 4:10-ի սահմանում։ Mitsubishi Galant-ը, որից ընկել է դին, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա մի բնակչի։

Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի դուրս են վազել մեքենայից ու անհետացել անտառում։

Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ Ըստ ամենայնի, հանցագործները դիակը տանում էին թաղելու։

Կասկածյալները հետախուզվում են։

Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր