211652_close_icon
views-count1984 դիտում article-date 21:42 18-11-2021

Միջուկային գործարքի շուրջը բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ-ի պատրաստակամությունից

Վիեննայում միջուկային գործաքին վերադառնալու առաջիկա բանակցություների հաջողությունը կախված Է Թեհրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները չեղարկելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունից:

Այս մասն նոյեմբերի 18-ին այդ մասին Twitter-ում գրել Է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին:

«Բանակցությունների հաջողությունը, որոնք կսկսվեն նոյեմբերի 29-ին, կախված Է հակառակ կողմի՝ պատժամիջոցները չեղարկելու փաստական մտադրություններից եւ իրական պատրաստակամությունից»,- նշել Է նա:

Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի կողմից:

2018 թվականին Դոնալդ Թրամփը, որն այդ պահին զբաղեցնում Էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, միակողմանի կարգով դուրս եկավ ԳՀՀՊ-ից: Նրա հաջորդ Ջո Բայդենը բազմիցս պատրաստակամություն Է հայտնել վերսկսելու գործարքի շուրջն ԱՄՆ-ի հանձնառությունների կատարումը: «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ապրիլից Վիեննայում բանակցություններ Է վարում այդ հարցի շուրջը: Հերթական փուլի սկիզբը պլանավորված Է նոյեմբերի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր