211652_close_icon
views-count4685 դիտում article-date 15:42 18-11-2021

Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՌԴ վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը:

Նիստին մասնակցելու համար Երևանում են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր