211652_close_icon
views-count2120 դիտում article-date 09:49 18-11-2021

Հանձնաժողովի փոխնախագահին ընտրելու նոր սցենար են մտածել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել եւ ցանկանում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է օրենքով ամրագրել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու:

Հիմնավորման մեջ նա նկատում է, որ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Միեւնույն ժամանակ մեկ այլ փոփոխություն էլ է առաջարկվում. օրենքում լրացումներ կատարելու արդյունքում կլրացվի նաեւ 138-րդ հոդվածի 12-րդ մասը, եւ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Այսինքն՝ եթե մեկ անգամ էլ ընդդիմադիր խմբակցության թեկնածուն չընտրվի, ապա այդ իրավասությունը կանցնի ՔՊ-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր