211652_close_icon
views-count9890 դիտում article-date 10:13 17-11-2021

Կրկին պատերազմը բախեց մեր դուռը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ կրկին պատերազմը բախեց մեր դուռը: Բոլոր նրանք, ովքեր կարող էին գրել եւ կարդալ, հայտարարություններ արեցին՝ սկսած ֆեյսբուքյան օգտատերերից մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ: Ոմանք կոչ արեցին ապաէսկալացնել իրավիճակը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել), մյուսները՝ «քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով» (ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն):

Գարեգին Բ-ն կոչ արեց «միջազգային հանրությանը, միջեկեղեցական կառույցներին եւ քույր եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու եւ կասեցնելու ադրբեջանական հերթական ոտնձգությունները»: Ընդդիմությունը նկատեց, որ պատասխանատուն իշխանությունն է, որը «բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս» («Հայաստան» դաշինք)»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր