211652_close_icon
views-count1615 դիտում article-date 20:38 16-11-2021

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ. Փաշինյանը՝ ԵԽ նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից:

«Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր