211652_close_icon
views-count4294 դիտում article-date 10:31 16-11-2021

Ավտոմեքենաների առևտուրն ավելացել է, գները՝ բարձրացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 75 մլրդ 557 մլն 100 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.3 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:

Պարզվում է՝ Քովիդի պատճառով աշխարհում ավտոմեքենա չի արտադրվել, եւ այժմ տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: «Հայաստանցիները եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից ձեռք էր բերում նոր արտադրվածը: Հիմա ԱՄՆ քաղաքացուն ասում են, որ պետք է նոր մեքենայի համար սպասի կես տարի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում: Օրինակ՝ Honda Civic ավտոմեքենան, եթե 2019 թվականին արժեցել է 17 000 դոլար, ապա հիմա այն 26 000 դոլար է»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ավտոմեքենա ներկրողը:

Քովիդի ժամանակ, սակայն, ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. այդ ժամանակահատվածում, երբ կարանտին էր, մարդիկ իրենց գոյությունը պահելու համար ստիպված իրենց 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով էին վաճառում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր