211652_close_icon
views-count134055 դիտում article-date 12:26 13-11-2021

Քրեական մեծ հեղինակություն ունեցած Քանաքեռցի Տույի և ԱԺ նախկին պատգամավոր Տյուշ Արտուշի սպանության գործով դատարան են տեղափոխվում վերջինիս որդիները. քննչական մարմինը կալանքի միջնորդություն ստանալու համար դիմում է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ միջնորդություն են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի 3 բնակչի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են նոյեմբերի 11-ին Քանաքեռ 16 փողոցի 16 տանը հրազենի գործադրմամբ 4 անձի սպանելու մեջ։ 

Սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույն էր, իսկ մյուսը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տյուշ Արտուշը։ 

Դատարան տեղափոխվողները վերջինիս որդիներն են։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կային ձերբակալվածներ:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրանք են՝ Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, Քանաքեռ 17 փողոցի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 34-ամյա Նորայր Սիմոնյանը,  Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 21-ամյա Հակոբ Սիմոնյանը և  հիվանդանոց տեղափոխված  Գևորգ Ջաբուրյանը:  

Նշված անձինք որպես կասկածյալներ ձերբակալվել էին Քանաքեռում  4 հոգում, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «Քանաքեռցի Տույի» սպանության գործով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր