211652_close_icon
views-count1060 դիտում article-date 21:18 12-11-2021

Եվրահանձնաժողովն առաջարկել է 25 մլն եվրո հատկացնել Լեհաստանին Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել Է գալիք տարվա բյուջեից 25 մլն եվրո հատկացնել Լեհաստանին. փողը պլանավորվում Է ուղղել Բելառուսի հետ լեհական սահմանի պահպանմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հաղորդում Է լեհական ռադիոն:

Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով, այդ փողը կարգելվի օգտագործել սահմանի վրա պատերի շինարարությունը ֆինանսավորելու համար, փշալարերի գնման համար, քանի որ չկա Եվրահանձնաժողովի համաձայնությունը:

Փողը կարող են ուղղել ենթակառուցվածքի ուժեղացմանը, հսկման համակարգին, սարքավորումների ձեռքբերմանը, մասնավորապես, օպտոԷլեկտրոնային համակարգերի, ջերմացուցային խցիկների, անօդաչուների եւ հատուկ ավտոմեքենաների, նշում Է լեհական ռադիոն:

Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդարել Է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական միգրանտներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին, որոնք ցանկանում են անցնել Եվրամիություն:

Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:

Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից անօրինական միգրանտների թվի աճի մասին, որոնք ցանկանում են Բելառուսից հայտնվել ԵՄ-ի տարածք:

Եվրամիությոնում Բելառուսին մեղադրում են այն բանում, որ նա քաոս Է ստեղծել ԵՄ-ի սահմանների մերձակայքում, քանի որ անօրինական միգրանտներին թույլ չի տալիս հետ վերադառնալ: Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են միգրանտների հոսք կազմակերպելու մեջ եւ դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաեւ Եվրահանձնաժողովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր