Պեկինը պատրաստ է խաղերին

Պեկինը պատրաստ է խաղերին

ՄՕԿ –ի << Պեկին – 2022 >> համակարգող հանձնաժողովի  անդամները նշել են, որ այս պահին օլիմպիական արտոնագրերի գրեթե 76 տոկոսն արդեն բաշխված է, իսկ խաղերի մասնակիցների ընտրության գործընթացը կավարտվի հունվարի կեսերին:



Մարզիկներն ու միջազգային մարզական ֆեդերացիաների աշխատակիցները բարձր են գնահատել Պեկինում անցկացվող    թեստային մրցումների ընթացքը, ենթակառուցվածքների վիճակն ու   և կազմակերպական մակարդակը: Սա նշանակում է , որ Չինաստանը պատրաստ  է առաջիկա ձմեռային մարզահանդեսին:



Հանձնաժողովի անդամները քննարկել են  նաև համավարակի պայմաններում  անվտանգ միջոցառում կազմակերպելու հարցը:



Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա մարզահամալիրների աշխատանքները լիովին կատարված են: Առաջիկա օրերին կավարտվեն  ժամանակավոր կառույցների և շինությունների մոնտաժման աշխատանքները։ 



<< Պեկին – 2022 >> կազմկոմիտեի նախագահ Ցայ Ցինն ասել է, որ գործը բարդանում է համավարակի  պատճառով, թեև կազմակերպիչները ՄՕԿ-ի և շահագրգիռ այլ  կողմերի հետ անում ամեն ինչ՝   << Միասին հանուն ընդհանուր ապագայի >>   կարգախոսն իրականություն դարձնելու համար:



Ներկայացվել է նաև օլիմպիական կրակի փոխանցավազքի թարմացված ծրագիրը։ 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք