211652_close_icon
views-count10762 դիտում article-date 16:00 07-11-2021

ԱՄՆ դատարանը կասեցրել է նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված կարգը միջին և խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստումների վերաբերյալ

Միացյալ Նահանգների հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված կարգը միջին և խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստումների վերաբերյալ, գրում է Tert.am-ը։

Դատարանը հղում է արել սահմանված պահանջով առաջացած «օրենսդրական և սահմանադրական լուրջ» խախտումներին, գրում է ՏԱՍՍ-ը: 
 
Դատարանի որոշումը պատասխան էր մի քանի ընկերությունների, իրավապաշտպան խմբերի և Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի, Հարավային Կարոլինա և Յուտա նահանգների ներկայացուցիչների համատեղ միջնորդությանը:

Ավելի վաղ Սպիտակ տունը կարգադրել էր երկրում մասնավոր ընկերությունների մոտ 84 միլիոն աշխատակցի մինչև 2022 թվականի հունվարի 4-ը պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ կանոնավոր թեստավորում անցնել։ Ինչպես երևում է հրամանից, այս միջոցառումը նախատեսված էր 100 և ավելի հոգանոց աշխատակազմ ունեցող ձեռնարկությունների համար։

Նմանատիպ նյութեր