211652_close_icon
views-count2487 դիտում article-date 23:15 06-11-2021

Ըմբիշ Վազգեն Թևանյանը` Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության70 կգ քաշային կարգի եզրափակիչում Թևանյանը մրցեց  Ղրղզստանը ներկայացնող Էրնազար Ակմատալիևի հետ և զիջեց 10:2 հաշվով:

57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը գոտեմարտի վերջին ակնթարթում բաց թողեց հաղթանակը։ Բրոնզե մեդալի համար պայքարում 2։4 հաշվով զիջեց թուրք մրցակցին։

Նմանատիպ նյութեր