211652_close_icon
views-count2490 դիտում article-date 23:42 05-11-2021

Դավիթ Չալոյանը՝ բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ +92 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտը՝ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանի և 2021թ. Ռուսաստանի չեմպիոն Մարկ Պետրովսկու միջև։
 
Չափազանց դրամատիկ և դիտարժան այս մենամարտը թերևս մրցաշարի զարդն էր: Իրար արժանի մրցակիցների պայքարում՝ մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց ռուս բռնցքամարտիկին, որին 5 մրցավարներին նախապատվությունը տվեցին 4-ը:

Ընդ որում, հարկ է նշել, որ Չալոյանը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն դա բավարար չեղավ ընդհանուր հաղթանակի համար:

Նմանատիպ նյութեր