211652_close_icon
views-count1305 դիտում article-date 21:27 05-11-2021

Ըմբշամարտի ԱԱ․ Վազգեն Թևանյանը եզրափակչում է

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը 5-4 հաշվով հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով հաղթել է ԳԵրմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում Թևանյանը 11/2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Թևանյանը առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր