211652_close_icon
views-count1648 դիտում article-date 17:28 05-11-2021

Մարիամ Մերաբովան Երևանում ելույթ կունենա Նոդար Ռևիայի հետ

Նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՄԱրիամ Մերաբովայի «Գրիր ինձ ...» «Напиши мне...» խորագիրը կրող յուրօրինակ համերգում ելույթ կունենա նաև տաղանդավոր երգիչ, երգահան՝ Նոդար Ռևիան։

Ռուսաստանյան մամուլի, քննադատների ու երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես «մոսկվայաբնակ վրացի»։

«Գրիր ինձ ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար` հաշվի առնելով Մարիամ Մերաբովայի առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իրականացվող նախագծերի նկատմամբ:  

Նոդար Ռևիան երգիչ է, կոմպոզիտոր, ռուսաստանյան հայտնի հեռուստանախագծերի եզրափակիչների մասնակից, ինչպես նաև MUZ-TV ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր։ Նրա երգերը համեմված են վրացական բույրով, առանձնահատուկ սրտառուչ զգայունությամբ, կատարողական վառ անհատականությամբ։ Երաժշտության հանդեպ սերը, հավատարմությունն ու արտիստի մասնագիտական ազնվությունը Նոդարի ստեղծագործության անուրանալի սկզբունքներն են։

Արվեստագետներին միավորում է ընկերությունը, համերգային ծրագրերին համատեղ մասնակցությունն ու ամենակարևորը՝ երգը։ Երևանում գտնվելու ընթացքում նոյեմբերի 19-ին Նոդարը նաև հանդես կգա իր մենահամերգով` «Vaagni» ռեստորան-ակումբում։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր