1414 դիտում
16:35 05-11-2021
Վաստակաշատ թենիսիստ Շամիլ Տարպիշևին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմների անդամ Շամիլ Անվյարովի Տարպիշևին շնորհվել ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում։
Պատվավոր պրոֆեսորի դիպլոմը Շամիլ Տարպիշևին հանձնել է ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ «Մեծ է Շամիլ Անվյարովիչի դերը թենիսի զարգացման գործում՝ խորհրդային, հետխորհրդային երկրներում և ողջ աշխարհում։ Նա այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ռուսաստանի դաշնության ազգային և Միջազգային օլիմպիական կոմիտեների ղեկավար կազմում։
Որպես Հայաստանի միակ մասնագիտական մարզական բուհ ուրախ ենք, որ պարոն Տարպիշևը դարձավ նաև ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսոր։
Նոր սերունդը վաստակաշատ մասնագետից սովորելու շատ բան ունի»,– իր խոսքում նշել է ռեկտորը։

Նմանատիպ նյութեր
1159 դիտում
15:39 03-03-2016
Էդվարդ Նալբանդյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում
3132 դիտում
20:30 08-10-2021
Վաստակաշատ մարզիչ Գևորգ Ալեքսանյանին այսօր շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
1382 դիտում
21:00 27-12-2020
Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը` ՀՖԿՍՊԻ-ի պատվավոր պրոֆեսոր
Այս բաժնից
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
361 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր