211652_close_icon
views-count2019 դիտում article-date 11:50 03-11-2021

Բռնցքամարտի ԱԱ․ Բողոքարկումից հետո Հովհաննես Բաչկովին շնորհվեց հաղթանակ

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովին՝ բողոքարկումից հետո, շնորհվել է հաղթանակ։

ՀԲՖ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է․

«Բաչկովին հաղթանակ է շնորհվում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերականգնել է արդարությունը

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը:

Մենամարտից անմիջապես հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու քառորդ  եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ: Կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ»:

63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչի մենամարտից հետո մրցավարները 3։2 հաշվով հաղթանակը շնորհել էին Բաչկովի մրցակցին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը կիսաեզրափակիչում +92 կգ քաշային Դավիթ Չալոյանն է։ 

Նմանատիպ նյութեր