211652_close_icon
views-count930 դիտում article-date 18:53 02-11-2021

Ալլա Պողոսյանը՝ հրաձգության Ուկրաինայի բաց առաջնության հաղթող

Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցեցին Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվեց Լվովում:

Առավել հաջող  հանդես եկավ Ալլա Պողոսյանը:Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում համապատասխանաբար վաստակեց  622,7 և 625 միավոր  ու առաջին արդյունքով  մտավ եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվեց լավագույնը և կանգնեց հաղթողի պատվանդանին: Նշած մրցաձևի պայքարին մասնակցեցին շուրջ 50 հրացանակիրներ: Նույն զենքաձևում Նարեկ Դեմիրխանյանը ճանաչվեց չորրորդը:

10մ հեռավորությունից ատրճանակավարների  մրցաշարի մասնակից  Նարե Գաբրիելյանը զբաղեցրեց  հինգերորդ, իսկ Մեսրոպ Սահակյանը` տասներկուերորդ տեղը:

Նոյեմբերի 12 -14 –ը Երևանում նախատեսված է ՀՀ հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, իսկ դեկտեմբերի 10 -12 –ը՝  ՀՀ երիտասարդական առաջնությունը:

Նմանատիպ նյութեր