211652_close_icon
views-count1249 դիտում article-date 17:14 02-11-2021

Մ23 ԱԱ. Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Տիգրան Մինասյանը վստահ հաղթանակ է տարել

Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հրաչյա Պողոսյանը 9:0 հաշվով հաղթել է լեհ մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տիգրան Մինասյանը (60կգ) գերվստահ հաղթանակով է սկսել պայքարը: Նա 8:0 հաշվով մի քանի վայրկյանում հաղթել է բելառուս մրցակցին։

Հիշեցնենք, որ երեկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա հաղթել է հունգարացի ըմբիշին:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին պայքարի մեջ են մտնում 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային հունահռոմեականները։

Նմանատիպ նյութեր