211652_close_icon
views-count1719 դիտում article-date 21:10 01-11-2021

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող երկկողմ շփումները. ՌԴ ԱԳՆ

Նոյեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մոտալուտ մեկամյակը: 

«Հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Դիրքորոշումների հստակեցում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդի ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող երկկողմ շփումները։ Նշվել է դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացումը։

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային թեմաներ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր